ԿարևորՀասարակություն

Գնիշիկ բնակավայրում 2000 վայրի պտղատու ծառեր են տնկվել

Շուրջ 20 տարի Վիվա-MTS-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով Հայաստանի մի քանի մարզերում բնապահպանական նշանակություն ունեցող շատ կարևոր գործընթաց է տեղի ունենում: Երկու կառույցների համագործակցության շրջանակներում իրականացվում է անտառվերականգնման ծրագիր, որն արդեն իսկ գրանցում է լավ արդյունքներ։ Ինչպես յուրաքանչյուր տարի, 2021թ․-ին նույնպես Վիվա-MTS-ի և FPWC ջանքերով տասնյակ հազարավոր ծառեր կտնկվեն վայրի բնության գրկում։

Հոկտեմբերի 21-ին Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի տարածքում Վիվա-MTS-ի աջակցությամբ շուրջ 2000 վայրի պտղատու ծառ է տնկվել, ինչը հետագայում նպաստելու է մարդ-վայրի բնություն կոնֆլիտի հաղթահարմանը։ Ավելին՝ մինչև տարեվերջ ավելի քան 15․000 ծառ է տնկվելու Արարատի և Վայոց ձորի մարզերում: Ընդգծենք, որ ծառատունկն իրականացվել է FPWC-ի՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում․ փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակներում։

Մինչ այժմ ծրագրի շրջանակներում տնկվել են վայրի փշատենիներ, տանձենիներ, նշենիներ, իսկ այս տարի ավելացել է նաև վայրի խնձորենին։ Ծառատունկից հետո նոր տնկված ծառերի նկատմամբ իրականացվում է նաև հետագա խնամք մինչ դրանք դառնան ավելի հասուն և կայուն ծառեր։  2016 թվականից սկսած իրականացվում է համայնքային տարածքներում անտառավերականգնման նախագիծ՝ ներմուծելով Հայաստանի համար նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Այս տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում։

Հատուկ ընտրված «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդի կիրառմամբ ընտրվել են տեղի էնդեմիկ բուսատեսակների սերմեր, սածիլները խնամքով մշակվել են տնկարաններում, այսպիսով հարմարեցվելով տարածքին, որտեղ տնկվելու են։ Այս մեթոդի շնորհիվ ապահովվում է բույսերի բարձր կպչողականություն։ Այդպիսով,  փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաև «մարդ-վայրի բնություն» կոնֆլիկտի լուծմանը և անտառային տարածքներում բավարար սնունդ ապահովել կենդանական աշխարհի համար:

Գործընկերները բազմաթիվ ծրագրեր են իրականացրել Գնիշիկ բնակավայրում։ Այս տարի ևս բնակավայրի շահագործմանն է հանձնվել հակահավաք սարք և խոտհնձիչ։ Նոր գյուղտեխնիկան Գնիշիկի բնակիչներին հնարավորություն կտա առավել արագ և արդյունավետ իրականացնել գյուղատնտեսական սեզոնային աշխատանքները։

Ցուցադրել ավելի
Back to top button