ԿարևորՀասարակություն

Ասֆալտապատվել է Բայանդուր համայնքի փողոցներից մեկը

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Բայանդուր համայնքի կենտրոնական մուտքի 8-րդ փողոցի 320 մ երկարությամբ և 12,5 մ լայնությամբ, ընդհանուրը՝ 4000 մետր քառակուսի հատված ասֆալտապատվել է։  

Ինչպես հայտնում են Շիրակի մարզպետարանից, ծրագրի ընդհանուր արժեքը 36 մլն 730 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմել է 45 տոկոս, 55 տոկոս համաֆինանսավորումն էլ հատկացվել է համայնքային բյուջեից։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ -ն։

Ցուցադրել ավելի
Back to top button