ԿարևորՀասարակություն

Ամասիայի ոստիկանները ապօրինի պահվող մարտական նռնակ ու զրահաբաճկոն են հայտնաբերել

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Ամասիայի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություն են ստացել, որ Մայիսյան գյուղի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է զինամթերք: Նույն օրը Ախուրյանի բաժնի գործընկերների հետ զննել են տղամարդու տան բակը։

Պարսպի մոտ դասավորված անվադողերի մեջից հայտնաբերվել են պայթուցիչով մարտական նռնակ ու զրահաբաճկոն, որոնք առգրավվել են։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նռնակի և զրահաբաճկոնի ձեռք բերման աղբյուրը քննությամբ պարզվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ցուցադրել ավելի
Back to top button