ԿարևորՀասարակություն

Նամականիշ՝ նվիրված Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակին

2021 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակը» թեմային:

Նամականիշի մարումը կիրականացնեն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

290 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի ճակատը և կոնսերվատորիայի դիմացի պուրակում գտնվող Կոմիտասի հուշարձանը: Նամականիշի վրա նաև նշված է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 100-ամյակը» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:   

  • Թողարկման օրը` 20 հոկտեմբերի 2021թ.
  • Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի
  • Տպարանը` Cartor, Ֆրանսիա
  • Չափսերը` 40,0 x 30,0 մմ
  • Մեկ թերթի վրա՝ 10 հ.
  • Տպաքանակը՝ 20 000 հ.
Back to top button