15 րոպեն քիչ է

Ձայնի ու բառի տաղանդավոր «բասը»` Նար-Դոսի որդին․ «15 րոպեն քիչ է»

Նար-Դոսի որդին՝ նախորդ դարի համաշխարհային «բաս»-երից մեկը

-Ռուբի’կ ջան, իսկ նա եկեղեցական երգչախմբում չի՞ երգել։
-Անպայման երգել է, բնականաբար երգել է, որովհետեւ նման ձայնը պակաս կլիներ երգչախմբում, մանավանդ, որ Նար Միխայելիչն էր երգելու, էն ժամանակ ուղղակի Նար էր։
Նար Հովհաննիսյանը հայ գրող Նար-Դոսի որդին է, ծնվել է Թիֆլիսում, ոչ Թբիլիբիում, այլ հենց Թիֆլիսում։ Ձայնային բացառիկ տվյալները շատ շուտ են նկատում, հիշում են մաեստրոներ Ռուբեն Մաթեւոսյանն ու Մարտին Վարդազարյանը։


«Իսկ երբ հնչում էր Նար Միխայելիչի ներքեւի «ֆա» նոտան, որը «բաաաաաա’» պահում էր շատ երկար, դահլիճում զարմացած էին մնում, մի՞թե կարելի է էդքան երկար ձայնը հնչի, այնինչ դա նրա մոտ փառահեղ էր»,- Ռուբեն Մաթեւոսյանն է փորձում կրկնօրինակել այն ձայնը, որը տարիներ շարունակ դահլիճները լիքն է պահել։


Նա, պատմում է Մարտին Վարդազարյանը, ոչ միայն տաղանդավոր երգիչ էր, միեւնույն ժամանակ խոսքի ու գրչի մեծ վարպետ էր։ «Արվեստ» ամսագրի երաժշտական բաժնի պատասխանատու էր։ Նար Հովհաննիսյանը Նար Դոսի որդին չէր լինի, եթե միշտ չասեր, որ ինչ-որ տեղ պետք է ունենաս այն ճիշտ բառը, որն ամբողջ նախադասության դոմինանտը կլինի։


Back to top button