Բիզնես բանաձև

Լավագույն կենսաթոշակային համակարգ ունեցող երկիրը Եվրոպայում է․ «Բիզնես բանաձև»

«Ամենից շռայլ» կենսաթոշակ և արդյունավետ կենսաթոշակային համակարգ ունեցող երկիր է ճանաչվել Իսլանդիան: Կենսաթոշակային բարեփոխումների առումով Հայաստանի համար օրինակ դարձած Չիլին 100-ից հավաքել է 67 միավոր:

Ինտերնետի հաջորդ տարբերակի՝ մեթատիեզերքի ստեղծման համար Facebook-ը կվարձակալի 10 հազար մասնագետ: Առաջիկա 5 տարիներին նրանց կհավաքագրեն Եվրամիությունից:

Մարդկության 40%-ը ցածր եկամտի պատճառով զրկված է առողջ սննդից: Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ թերսնվողներին զուգահեռ աշխարհում աճում է նաև ճարպակալմամբ տառապողների թիվը:

Ոչ ֆիզիկական արժույթները մոլորակի ֆինանսական համակարգի մաս են դարձել: Մարդկանց մի մասը խնայողությունները պահում է ոչ թե ոսկու, որևէ ազգային արժույթի, այլ բիթքոինի տեսքով: Իսկ որտե՞ղ են պահվում ոչ ֆիզիկական արժույթները:

Back to top button