ԿարևորՀասարակություն

Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա DigiWeek 2021 միջոցառումը

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ն առաջին անգամ Հայաստանում կիրականացվի DigiWeek 2021 միջոցառումը։ 

DigiWeek 2021-ի շրջանակներում ամբողջ աշխարհից մեկ տեղում կհավաքվեն տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներ և քաղաքականություն մշակողներ՝ քննարկելու տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները։ 

Մեկ շաբաթվա ընթացքում հագեցած օրակարգով տեղի կունենա տեխնոլոգիական ոլորտի միջոցառումների շարք։ DigiWeek 2021-ն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցությամբ։

Back to top button