ԿարևորՀասարակություն

Մեկնարկում է ձմեռային զորակոչը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշման նախագիծը:

2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ հայտարարվում է Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը , որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2021 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

2021 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվեն հանրապետական զորակոչային հանձնաժողով և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ:

Ցուցադրել ավելի
Back to top button