ԿարևորՍպորտ

Երևան-Էջմիածին մայրուղում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար

Հոկտեմբերի 30-ին Երևան-Էջմիածին մայրուղում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար. այն հնարավորություն կտա խթանել զանգվածային մարզական միջոցառումներին բնակչության հետագա մասնակցության ապահովումը:

10 կմ երկարությամբ մրցաշարը կանցկացվի երեք տարիքային խմբերի համար.

  • առաջին խումբը նախատեսված է 15-17 տարեկանների համար՝ 3 կմ երկարությամբ (մեկնարկը` Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մերձակա տարածքից),
  • երկրորդ խումբը՝ 18-35 տարեկան կանանց և 18-40 տարեկան տղամարդկանց համար,
  • երրորդ տարիքային խումբը՝ 36 տարեկանից բարձր կանանց և 41 տարեկանից բարձր տղամարդկանց՝ 10 կմ երկարությամբ (2-րդ և 3-րդ տարիքային խմբերի մեկնարկը՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքից դեպի Էջմիածին քաղաքի կենտրոն):

Մրցաշարին մասնակցելու պայմաններին և այլ մանարամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ցուցադրել ավելի
Back to top button