Հատվող եթեր

Բանաստեղծ կամրջաշինարարը․ «Հատվող եթեր»

Ճանապարհներն ու կամուրջները երկրի տնտեսության արյունատար անոթներն են։ Դժվար է պատկերացնել զարգացած տնտեսությամբ երկիր առանց զարգացած ենթակառուցվածքների։

Եվ պատահական չէ, որ տաղանդավոր ճարտարապետներն ու շինարարները ցանկացած երկրի հպարտությունն են։

Չափազանց մեծ է ճարտարագետ-կամրջաշինարար Գևորգ Կարապետյանի շնորհալի և հարուստ գործունեությունը նախագծման բնագավառում: Ստեղծագործական մտքի թռիչքով նա Հայաստանում և արտերկրում կառուցել է բազմաթիվ ճանապարհներ ու կամուրջներ, ու պատահական չէ, որ ստեղծագործական մտքի տեր մարդը նաև գրում է բանաստեղծություններ ու երգեր։

Գևորգ Կարապետյանը 5 ժողովածուների, 25 երգերի և 8 պարեղանակների հեղինակ է: Իր հոգու խռովքը, նուրբ զգացողությունն ու մտքի կատարելությունը հաճախ է հանձնում թղթին:

Նրա յուրաքանչյուր աշխատանք լինի կամրջաշինարությունը, թե պոեզիան, նախևառաջ ստեղծագործական մտքի արգասիք է, իսկ որ ամենակարևորն է, իր աշխատանքի հիմքում հայրենիքի նկատմամբ անսահման սերն է: Զրույց ճարտարագետ-կամրջաշինարար, բանաստեղծ Գևորգ Կարապետյանի հետ:

Back to top button