ԿարևորՀասարակություն

«Կորոնավակ» և «Մոդեռնա» պատվաստանյութերի մասին

Առողջապահության ազգային ինստիտուտը շարունակում է պատվաստանյութերի վերաբերյալ տեղեկություն հրապարակել: 

Չինական «Կորոնավակ» պատվաստանյութը մշակել է Պեկինում գտնվող «Սինովակ» կենսադեղագործական ընկերությունը: «Կորոնավակը» գործում է սպանված վիրուսային մասնիկների` մարմնի իմունային համակարգն այդ վիրուսի հետ ծանոթացնելու և հակամարմիններ ստեղծելու միջոցով: Այն չի կարողանում առաջացնել հիվանդություն, վերարտադրվել կամ ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ: Պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է COVID-19-ի դեմ կիրառելու համար: 

«Մոդեռնա» պատվաստանյութը ցուցված է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման համար 18 տարեկան և բարձր տարիքի անձանց ակտիվ իմունականխարգելման համար: «Մոդեռնա» պատվաստանյութի ընդհանուր արդյունավետությունը 94.1% է: 18-ից բարձր տարիքի անձանց շրջանում՝ անկախ սեռից, էթնիկ պատկանելիությունից, պատվաստանյութը ապահովում է բարձր արդյունավետություն։

Ցուցադրել ավելի
Back to top button