ԿարևորՀասարակություն

Ադրբեջանն ազատ է արձակել երկու իրանցի վարորդներին

Ձերբակալված երկու իրանցի վարորդները՝ Շահրուդ Նորուզին և Ջաֆար Բարզեգարը, Ադրբեջանի Հանրապետությունում ազատ են արձակվել, հինգշաբթի հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն: Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն այդ քայլը ներկայացրել է որպես «հումանիզմի և բարի կամքի դրսևորում»:

IRNA-ի փոխանցմամբ՝ այս առնչությամբ, Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հոկտեմբերի 4 -ին իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում ասել էր, որ Իրանն իր վարորդների նկատմամբ վերաբերմունքը չի տեսնում բարիդրացիության շրջանակներում:

Իրանական բեռնատարների վարորդները ձերբակալվել էին սեպտեմբերին՝ Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում, ինչը լարվածության պատճառ էր դարձել Բաքվի և Թեհրանի հարաբերություններում: 

Ցուցադրել ավելի
Back to top button