ԿարևորՀասարակություն

Օլիմպիական կրակն ուղևորվեց Պեկին

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղեր  կրակը հանդիսավոր պայմաններում այսօր հանձնվել է կազմակերպիչներին: Արարողությունը տեղի է ունեցել Աթենքի «Պանատինաիկոս» ստադիոնում:

Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, Հունաստանի ԱՕԿ-ի ղեկավար Սպիրոս Կապրալոսը, «Պեկին-2022» կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Չինաստանի ԱՕԿ-ի փոխնախագահ Յույ  Ցյանցզինը և պաշտոնատար այլ անձինք: 

Համավարակի  պատճառով հանդիսականներ չեն  հրավիրվել: Սպիրոս Կապրալոսը կրակը հանձնել է Յույ Ցյանցզինին:

Օլիմպիական կրակը հատուկ չվերթով Աթենքի միջազգային օդանավակայանից ուղևորվել է Պեկին: 

24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022թ. փետրվարի 4-20 -ը, իսկ պարալիմպիկը ՝ մարտի 4-13 -ը:

Back to top button