ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2066 նոր դեպք

Հոկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 286 303 դեպք, որոնցից 256 525-ն` առողջացած, 5870-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 670 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 925 266 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 15 065 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2066 նոր դեպք: Ունենք 704 առողջացած, 28 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1238 է:

Back to top button