Սփյուռքի ձայնը

Հայրենիքը միայն տարածք չէ, կամ ինչն է այն դարձնում օտարների հայրենիք․ «Սփյուռքի ձայնը»

Հիասթափվել կարելի է մարդկանցից կամ պետական կառույցից, բայց ոչ հայրենիքից,- նշում է 2003 թվականին ընտանիքով Սիրիայից Հայաստան տեղափոխված, արցախյան վերջին պատերազմում զոհված Կարո Հովագիմյանի հայրը՝ Սարկիս Հովագիմյանը։ Նա վերջերս ստեղծված «Կարո Հովագիմյան» հիմնադրամի նախագահն է։

«Սիրիայում ապրելու տարիներին հաճախ էի մտածում պատմական սխալն ուղղելու` հայրենիքում ապրելու մասին։ Երբ արդեն ինքս էի որոշում իմ անելիքը՝ նորաստեղծ ընտանիքիս հետ տեղափոխվեցի Հայաստան»,- ասում է Սարկիսը։

Այս 44-օրյա պատերազմում դեպի անմահություն գնաց նաեւ սիրիահայ հայրենադարձ Կարո Հովագիմյանը։ Այսօր նրա ընտանիքը սփոփանք է գտել հիվանդ երեխաներին և վիրավոր զինվորներին նոր կյանք պարգևելու մեջ: «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամը հերոսին ապրեցնում է առողջացած երեխաների և վիրավոր զինվորների ժպիտների շնորհիվ։

«Մենք եկել ենք հայրենիք, որոշել ենք այստեղ ապրել։ Մեր հիմնադրամը պատրաստ է համագործակցելու բոլորի հետ։ Հայրենիքը միայն տարածք չէ, միայն հողի քիմիական բաղադրության տեսություն չէ։ Հայրենիքը մարդիկ են, որոնք ապրում են դրանում։ Իսկ հիասթափվել և հեռանալ հայրենիքից՝ չի կարելի։ Այդ պարագայում այն կդառնա օտարների հայրենիքը, որի օրինակը Արևմտյան Հայաստանում մենք ունենք»-ավելացնում է Սարկիս Հովագիմյանը։ Հիմնադրամի ծրագրերի և նպատակների մասին մանրամասներ հաղորդման ընթացքում։

Back to top button