ԿարևորՀասարակություն

«Գազելի» կողաշրջման հետևանքով 6 մարդ է զոհվել, կա 9 տուժած

«GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով ըստ նախնական տեղեկությունների կա 6 զոհ և 9 տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Back to top button