ԿարևորՀասարակություն

Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի համար

Կարևորելով սահմանամերձ համայնքների բնակիչների զբաղվածության ու կայուն եկամտի ստեղծման ապահովումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ հոկտեմբերի 1-ից իրականացվում է զբաղվածության ևս մեկ ծրագիր։ 

Ըստ այդմ՝ Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում բնակվող շուրջ 135 շահառու ընդգրկվել է եռամսյա աշխատանքային պրակտիկայի ծրագրում։ Առաջնահերթությունը տրվել է գործազուրկ կանանց և նորավարտ երիտասարդներին, որոնք առաջին անգամ են մուտք գործում աշխատաշուկա: 

Միջոցառման նպատակն է մեղմել ճգնաժամի բացասական հետևանքները, բարելավել սահմանամերձ համայնքների բնակիչների կենսամակարդակը և զարգացնել նրանց մասնագիտական հմտությունները։ 

Նախագիծն իրականացվում է «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում՝ Միացյալ Թագավորության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button