Գերդաստաններ

Երկնքում ճախրող կրկնակի հերոսը․ «Գերդաստաններ»

Ամեն անգամ պատերազմից վերադառնալուց հետո, օդաչու Նելսոն Ստեփանյանը գնում էր այնտեղ, որտեղ երեխաներ ու երիտասարդներ շատ լինեն։ Հերթական անգամ մի մանկապարտեզում տեսնում է, որ երեխաներից մեկը մետաղական նշան է ամրացնել կրծքի ձախ կողմում։

-Էդ ի՞նչ ես ամրացրել կրծքիդ,- զարմացած հարցնում է օդաչու հերոսը։
-Օդաչու Նելսոն Ստեփանյանի շքանշանից։ Որ մեծանամ, ուզում եմ Նելոսոն Ստեփանյան դառնալ,- պատասխանում է փոքրիկը։

Հայ օդաչու, Սովետական Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը 31 տարեկանում հասել էր այնպիսի բարձունքի, որին շատերը չեն հասնում ողջ կյանքի ընթացքում։

Նրան հիշում են որպես «Բալթյան արծիվ» ու երկնքում ճախրող մարդու։ Նելսոն Ստեփանյանն է «Գերդաստաններ»-ի այս թողարկման հերոսը։

Ցուցադրել ավելի
Back to top button