ԿարևորՀասարակություն

ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խումբը՝ ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորությամբ, հոկտեմբերի 19-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Եվրոպայից ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Մարթեն Էհնբերգը նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ցուցադրել ավելի
Back to top button