ԿարևորՀասարակություն

Կամարիս համայնքում ամբողջությամբ լուծվել է մոտ 160 տնտեսության խմելու ջրի խնդիրը

Կամարիս համայնքում ավարտվել են կառավարության 2021 թվականի 3 սուբվենցիոն ծրագրերը։ Այդ մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։

  • Կառուցվել է խմելու ջրի նոր ջրագիծ. արդիականացվել է 1-ին և 3-րդ փողոցների խմելու ջրի համակարգը (շուրջ 1400մ), ինչի արդյունքում համայնքում ամբողջությամբ լուծվել է մոտ 160 տնտեսության խմելու ջրի խնդիրը։ Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք 55% / 45% համաֆինանսավորմամբ
  • Հիմնանորոգվել է շուրջ 517 մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհահատված: Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք 30%-70% համաֆինանսավորմամբ
  • Անց է կացվել համայնքի հիմնական և երկրորդական փողոցների լուսավորության ցանցը.տեղադրվել է 130 լուսատու: Ծրագրի արդյունքում համայնքում լուսավորության խնդիրն ամբողջությամբ լուծված է: Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք 50% / 50% համաֆինանսավորմամբ: 
Back to top button