Բիզնես բանաձև

Եվրոպայում պատրաստվում են Մեծ Բրիտանիայի հետ հնարավոր առևտրային պատերազմի․ «Բիզնես բանաձև»

Եվրոպայում պատրաստվում են Մեծ Բրիտանիայի հետ հնարավոր առևտրային պատերազմի: Brexit-ի համաձայնագրով Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիան մտել էր Եվրամիության ազատ առևտրի գոտի: Լոնդոնը սակայն, որոշել է հրաժարվել պայմանավորվածությունից:

Աշխարհի բոլոր երկրների ընդհանուր պետական պարտքը հասել է 88 տրիլիոն դոլարի: Դա գրեթե հավասար է մոլորակի համախառն ներքին արդյունքի 100%-ին:

2021-ի առաջին կեսին միգրանտները Ռուսատանից ԱՊՀ երկրներ են փոխանցել մոտ 5,5 միլիարդ դոլար: Հայաստանը նման փոխանցում ստացողներից 4-րդ տեղում է:

Աշխարհում աճում է կենտրոնական բանկերի վերահսկողությունից դուրս գտնվող կրիպտոարժույթների շրջանառությունը: Ինչպե՞ս են ստեղծվում նման ոչ ավանդական արժույթների ինդեքսները։

Back to top button