ԿարևորՀասարակություն

Բաքվից վերադարձած 5 հայ գերիները Շիրակի մարզից են

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում  է, որ  Բաքվից վերադարձած 5 հայ գերիները Շիրակի մարզից են:

«Հայրենիք վերադարձած մեր տղաների հետ «Մուրացան» բժշկական կենտրոնում ենք, որտեղ անցնում են բուժզննություն: Վերադարձածներից բոլորը Շիրակի մարզից են: Մաղթենք շուտափույթ հայրենադարձում մյուսներին»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսական կողմի միջնորդությամբ՝ այսօր Բաքվից Երեւան է վերադարձել հինգ հայ ռազմագերի։

Back to top button