ԿարևորՏնտեսական

Ռուսաստանը հնարավոր է 1 մլրդ դոլարի ներդրում կատարի Հայաստանի տնտեսության մեջ

Ռուսաստանը ծրագրում է առաջիկայում 1 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի տնտեսության մեջ, այս մասին Հայ-ռուսական 8-րդ համաժողովի ժամանակ ասել է ՌԴ տնտեսական զարգացման հարցերով նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը: Նրա խոսքով՝ սա լուրջ ներդրում կլինի Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական, սոցիալական և մշակութային հարաբերությունների զարգացման, տեխնոլոգիական նոր աշխատատեղերի ստեղծման գործում, փոխանցում է ТАСС-ը:

«2021 թ. մեր փոխադարձ ապրանքաշրջանառության վերականգնման տեմպերը վատ չեն՝ 17% աճ։ Դա այն դեպքում, երբ համաճարակի տարում այն անկում էր ապրել գրեթե 4%-ով: Աճում է նաև մեր ներդրումային համագործակցությունը. այժմ կան ավելի քան 2,2 մլրդ դոլարի համատեղ ներդրումներ ՌԴ-ից Հայաստան։ Մենք գիտենք, որ կան ավելի քան 1 մլրդ դոլարի հստակ նախագծեր, որոնք առաջիկայում կուղղվեն Հայաստանի տնտեսությանը»,- նշել է նա։

Ըստ Վոլվաչի, ներդրումներն էական ներդրում կլինեն Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, սոցիալական և մշակութային հարաբերությունների զարգացման, բարձր տեխնոլոգիական նոր աշխատատեղերի ստեղծման գործում և կհեշտացնեն համագործակցություն տնտեսության, մշակույթի, և այլ ոլորտներում, ինչպես նաև կնպաստեն ենթակառուցվածքների զարգացման հարցում։

Back to top button