ԿարևորՀասարակություն

Ջերմուկում հիմնանորոգում են ճոպանուղու շինությունները

Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանն ու նրա տեղակալի պաշտոնակատար՝ Վարդան Սարգսյանը, համապատասխան մասնագետների ուղեկցությամբ այցելել են ճոպանուղու հարևանությամբ գտնվող շինհրապարակ՝ ծանոթանալու իրականացվող աշխատանքների ընթացքին։

ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագրով նախատեսված է Ջերմուկ քաղաքի ճոպանուղու շինությունների հիմնանորոգում, նորերի կառուցում։ Իսկ մյուս ծրագրով, որը իրականացվելու է համայնքի միջոցներով, նախատեսված է ճոպանուղու սպասասրահի աստիճանավանդակի և վերևի հարթակի տանիքածածկի կառուցում։

Ցուցադրել ավելի
Back to top button