Հաջողության նոտա

Շարունակելու եմ ճանաչել աշխարհը․ աստղաֆիզիկոս Ավետիք Գրիգորյան․ «Հաջողության նոտա»

Դեռ ուսանողական տարիներին ԵՊՀ-ում նրա գրած կուրսային աշխատանքը և Սանկտ-Պետերբուրգի Ժդանովի անվան համալսարանում գրած դիպլոմային աշխատանքը գնահատվեցին որպես լուրջ գիտական աշխատանքներ և առաջարկվեցին տպագրության:

1988թ. -ի քաղաքական դեպքերը և դրան հետևած ռազմական գործողությունները Արցախի ու Հայաստանի դեմ ստիպեցին նրան թողնել սիրած մասնագիտությունը և նվիրվել պաշտպանական խնդիրներին: Նա աշխատեց ռազմարդյունաբերական համալիրի տարբեր ինստիտուտներում որպես ֆիզիկոս: Ավետիք Գրիգորյանը զուգահեռ սկսեց իր կրթական գործունեությունը և ստեղծեց աշակերտների արտադպրոցական խմբակ, որն այժմ գործում է «Քվանտ» վարժարանում և կոչվում է Տիեզերագիտական ակումբ:

Ցուցադրել ավելի
Back to top button