ԿարևորՍպորտ

Հունաստանում վառվել է ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը

Հին Օլիմպիայում այսօր հանդիսավոր պայմաններում վառվել է Պեկինում 2022թ. անցկացվելիք ձմեռային Oլիմպիական խաղերի ջահը:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)  առաջնորդ Թոմաս Բախը, Հունաստանի ԱՕԿ-ի ղեկավար Սպիրոս Կապրալոսը և պաշտոնական այլ անձինք: Համավարակի սահմանափակումների պատճառով հանդիսականներին չեն թույլատրել մասնակցել միջոցառմանը:

Ջահի կրակը պարաբոլիկ հայելու միջոցով, արևի ճառագայթներից  վառել է գլխավոր քրմուհի, դերասանուհի Քսանտի Գեորգիուն: Տեղի է ունեցել  հին ավանդույթների վրա հիմնված թատերական ներկայացում:

Հունաստանում փոխանցավազքի առաջին ջահակիրը լեռնադահուկորդ Իոաննիս Անտոնիուն է, որը Հունաստանի հավաքականի դրոշակակիրն է եղել «Փհենչհան-2018»-ում:

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կրակը պաշտոնապես չինական պատվիրակությանը կհանձնվի  «Պանատինաիկոս» ստադիոնում:

Ցուցադրել ավելի
Back to top button