ԿարևորՀասարակություն

Հեռուստաաշտարակի մոտ բռնկված հրդեհը մարվել է

Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հրդեհը մեկուսացվել է 19:40-ին, մարվել՝ 20:04-ին: Կատարվում են հետհանգեցման աշխատանքներ։ Այրվել է մոտ 3 հա բուսածածկ տարածք:

Ավելի վաղ՝ ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հայտարարվել էր հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Ցուցադրել ավելի
Back to top button