Մասնագիտություն

Ապահովագրական գործը` աշխարհի հնագույն մասնագիտություններից․ «Մասնագիտություն»

Եթե ապահովագրված եք, պատրաստ եք կյանքի անակնկալներին։ Առաջին հայացքից գովազդի նմանվող այս հայտարարությունը հազարամյակների պատմություն ունի։ Դեռ երեք հազար տարի առաջ հին Բաբելոնում եղել է ապահովագրություն։ Այն, որպես համակարգ, ըստ էության հազարամյակների ընթացքում էապես չի փոխվել։

Ճիշտ է, հերթական ապահովագրական պայմանագիրը ձեռք բերելիս շատերս երբեմն կասկածի տակ ենք դնում ապահովագրության օգտակարությունը և անհրաժեշտությունը, բայց ակնհայտ է, որ հուսալի ապահովագրական պաշտպանությունն անհրաժեշտություն է, որի մասին հիշում ենք, երբ հայտնվում ենք, այսպես ասենք, արտակարգ իրավիճակում:

Այսօր պահովագրել կարելի է գրեթե ամեն ինչ. առողջությունը, կյանքը, գույքը, ճամփորդությունը, անգամ մարմնի մասերը: Հայաստանի ապահովագրական շուկան սկսեց ձևավորվել 1996 թվականից, երբ ընդունվեց «Ապահովագրության մասին» առաջին օրենքը:

Դինամիկ զարգացող Հայաստանի ապահովագրական շուկայում օրեցօր ավելանում է ապահովագրական մասնագետների կարիքը: Իսկ ի՞նչ է պետք ապահովագրական գործակալ դառնալու համար. մանրամասները լսեք հաղորդման ընթացքում։ Զրույց ապահովագրական գործի մասնագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելիք-Յոլչյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button