ԿարևորՀասարակություն

Ալբերտ Հովհաննիսյանը՝ Արցախի հերոս

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։

Հրետանավորի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հրապարակել է Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը։

«Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ: Հպարտ եմ ու շնորհակալ, որ օրհնված եմ եղել քո հայրը լինելով, բայց միևնույն ժամանակ պատժված եմ՝ քո ֆիզիկական ներկայությունից զրկված ապրելով»,- գրել է Ալբերտի հայրը։

Ցուցադրել ավելի
Back to top button