Վերնատուն

Մեր միջի հակասություններին նայենք թռչնի թռիչքի բարձրությունից․ «Վերնատուն»

Ո՞րն է գրականության և իրականության միջև կապը․ ինչպե՞ս են գրականության վրա անդրադառնում իրադարձություններն ու իրավիճակը, ի՞նչպես ստեղծել ճշմարիտ գրականություն, որը ամեն պահի կխոսի ընթերցողի հետ։

«Հայաստանի ապագան բոլոր հարցերում և անընդհատ երկընտանքի առաջ է, ու չգիտենք ինչպես ընտրել։ Պետք է սովորել ապրել կոգնիտիվ դիսոնանսում և վերևից տեսնել մեր մեջ եղած այդ հակասությունը։

Հենց թռչնի թռիչքի բարձրությունից դիտել դա՝ դուրս գալով դրա միջից, ինչը որոշ չափով օգնում է ճիշտ որոշում կայացնել», – ասում է արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը։ Վերջերս լույս է տեսել հեղինակի «Կարճ բարդիների հարցը» վերնագրով վիպակների և պատմվածքների ժողովածուն է։

Back to top button