ԿարևորՀասարակություն

Վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորները կրթություն կստանան նորագույն տեխնոլոգիաների ոլորտում

Վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորներն այսուհետ կրթություն կստանան նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Գլխավոր հանձնակատարը Զարեհ Սինանյանը մասնակցել է ծրագրի բացմանը: Այն նախաձեռնել են Բեռլինի եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիան, Հայ կենտրոն և Հերոսների վերականգնողական քաղաք հասարակական կազմակերպությունները, «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը և ՊՆ փոխգնդապետ Արմեն Բայրամյանը:

Ծրագիրը կգործի «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի կրթական կենտրոնում, որն անվանակոչվել է պատերազմում իր կյանքը զոհած հերոս Արենի անունով:

Գլխավոր հանձնակատարը կարևորել է նման ծրագրի իրականացնումն ու սփյուռքի այս մակարդի ներգրավվածությունը, ինչը հնարավորություն կտա պատերազմով անցնած զինվորներին և կամավորներին մոտ ապագայում ունենալ բարձր վարձատրվող մասնագիտություն:

Ցուցադրել ավելի
Back to top button