ԿարևորՀասարակություն

Նորոգվել է Նորապատից Մրգաշատ տանող կամուրջը

Վերականգնվել է Արմավիրի մարզի Նորապատ բնակավայրից դեպի Մրգաշատ տանող ավտոճանապարհի (Հ-15 /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ-/Մ-3/ (Վարդանաշեն) կմ 1+300 հատվածում գտնվող կամուրջը։ Ինչպես հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից, նշված ճանապարհը նորոգվել է մոտ երկու տասնամյակ առաջ և այժմ անբերակարգ վիճակում է։

Տարիների ընթացքում քայքայվել էին ճանապարհի 1.3-րդ կիլոմետրի վրա գտնվող կամրջի բետոնե պանելները, առաջացել էին նստվածքներ, և փոսային նորոգումներով ու ընթացքիկ սպասարկման աշխատանքներով հնարավոր չէր վերացնել առկա թերություններն ու ապահովել անվտանգ երթևեկություն։

Նշված ճանապարհը սպասարկող «Արմավիր ճանշինվարպետ» ՓԲԸ կողմից ճանապարհի ընթացիկ պահպանման և սպասարկման շրջանակներում ճանապարհի երթևեկելի մասում փոխվել են կամրջի 3 պանելները, տվյալ հատվածում կատարվել են բետոնապատման և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։

Այս աշխատանքներն իրականացվել են ճանապարհի անցանելիությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ ճանապարհի տարբեր հատվածներ ներառված են 2022թ. հիմնանորոգման ծրագրերում։

Ցուցադրել ավելի
Back to top button