ԿարևորՔաղաքական

Մեղրիում նախնական տվյալներով հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը

Հայաստանի ամենահեռավոր համայնքում՝ Մեղրիում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները. այստեղ պայքարի էին դուրս եկել «Ազատական», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրենց քաղաքական ուժը ամենաշատ ձայներն է հավաքել, և քաղաքապետ կդառնա Բագրատ Զաքարյանը։

Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 42,8 %, ՔՊ-ն՝ 32.8 %,«Ազատական» կուսակցությունը՝ 14,4 %, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 9.8 % ձայն։

Ցուցադրել ավելի
Back to top button