ԿարևորՄիջազգային

Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Արցախում հումանիտար իրավիճակը

Հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պավել Մաուրերի հետ:

«Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության և ԿԽՄԿ-ի միջև շփումները շարունակվում են, ավանդաբար ունեն կառուցողական և բովանդակալից բնույթ:

Հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովն ու Պավել Մաուրերը կարծիքներ են փոխանակել աշխարհի տարբեր շրջաններում ճգնաժամերի արձագանքման թեմայի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմարում և Ուկրաինայում հակամարտությունների հումանիտար իրավիճակի վերաբերյալ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա բեղմնավոր համագործակցության համար, քննարկել են ԿԽՄԿ-ի գործունեությանը աջակցելու ձևերը»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button