ԿարևորՔաղաքական

Դիլիջանում, Տաթև և Տեղ համայնքներում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը

Տաթևում 1Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում  այսօր կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները։
ՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ Տաթևում 1281 ձայնով առաջատար է ՔՊ թեկնածու Արթուր Մաթևոսյանը, իսկ Տեղ համայնքում՝ 1530 ձայնով Դավիթ Ղուլունցը։

Դիլիջանում 57% ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը։ Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը:

Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով  հերթական ընտրություններ:

Նշված երեք համայնքներից 1-ում ընթանում են ավագանու անդամի ընտրություններ, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 152 տեղամասեր:

Ցուցադրել ավելի
Back to top button