ԿարևորՔաղաքական

Գյումրիում հաղթել է «Բալասանյան դաշինք»-ը

Հայտնի են Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ձայների հաշվարկի նախնական արդյունքները։

Ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ։ Ըստ բոլոր տեղամասերից ստացված նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

«Բալասանյան դաշինք»-36,06 %

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-29,59 %

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն-10,67 %

«Ապրելու երկիր»յուսակցություն-6,56 %

Հայաստանի Հանրապետական կուսակցություն-5,00 %

«Հայրաքաղաք» դաշինք-4,25 %

«Գյումրին կռնա» դաշինք-3,27 %

«Թասիբով» դաշինք-2,19 %

«Արժանապատիվ ուղի» կուսակցություն-1,49 %

Հայաստանի կոմունիստական կուսակցություն-0,93 % 

Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով  հերթական ընտրություններ:

Նշված երեք համայնքներից 1-ում ընթանում են ավագանու անդամի ընտրություններ, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 152 տեղամասեր:

Ցուցադրել ավելի
Back to top button