UncategorizedԴասական երաժշտությունը և մենք

Բրազիլացի կոմպոզիտոր, դիրիժոր, բանահավաք Էյտոր Վիլա-Լոբոս․ «Դասական երաժշտությունը և մենք»

Նա հավաքում և ուսումնասիրում էր ժողովրդական մեղեդիներ ու ռիթմեր, բրազիլական բանահյուսության բազմազան լեգենդներ, ավանդույթներ ու ծեսեր։

Բրազիլիայում ապրում է իսկական մի հանճար, իմ կարծիքով, նա միակն է ամբողջ ամերիկյան մայրցամաքում, որով կհպարտանան ապագա սերունդները․ Արթուր Ռուբինշթայն։

Նա, կարելի է ասել, ստեղծել է ազգային երաժշտություն, իր հայրենակիցների մոտ մեծ հետաքրքրություն արթնացրել բանահյուսության հանդեպ և ամուր հիմք դրել, որի վրա բրազիլացի երիտասարդ կոմպոզիտորների համաստեղությունը կկառուցի վսեմ տաճար․ Վասկո Մարիզ։

Իմ ստեղծագործությունները հայելային անդրադարձն են Բրազիլիայի, որը ես ճանաչում եմ ծայրից ծայր: Ես հետազոտել եմ նրան քաղաք առ քաղաք, անտառից անտառ՝ մանրակրկիտ խորամուխ լինելով իմ երկրի ոգու և մարդկանց բնավորությունների մեջ։ Ինձ համար հարմոնիայի կարևոր դասագիրք է դարձել Բրազիլիայի քարտեզը․ Էյտոր Վիլա Լոբոս։

Ցուցադրել ավելի
Back to top button