ԿարևորՀասարակություն

«Արմենիա»-ն իրականացնում է թռիչքի օրվա անվճար փոփոխություն, եթե COVID-19 թեստի պատասխանը դրական է

«Արմենիա» ավիաընկերությունն իրականացնում է թռիչքի օրվա անվճար փոփոխություն, եթե COVID-19 թեստի պատասխանը դրական է, հայտնում են ավիաընկերությունից՝ ներկայացնելով ուղևորների հաճախ տրվող հարցերից մեկի պատասխանը։

«Քանի որ այս օրերին դուք հաճախ հարցնում եք՝ ի՞նչ անել, եթե գնել եք տոմսեր, իսկ COVID-19 թեստի պատասխանը եկել է դրական, պատասխանում ենք, որ նման դեպքերում «Արմենիա» ավիաընկերությունն իրականացնում է թռիչքի օրվա անվճար փոփոխություն»,-հայտնում են ավիաընկերությունից։

Ցուցադրել ավելի
Back to top button