ԿարևորՀասարակություն

Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման համար ներդրվել է 1 միլիարդ 355 միլիոն 400 հազար ՀՀ դրամ

Ընթանում են Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման աշխատանքները, որոնց համար ներդրվել է 1 միլիարդ 355 միլիոն 400 հազար ՀՀ դրամ։

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, նոր շենքը նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար: 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում այն լինելու է սեյսմակայուն, ունենալու է հակահրդեհային, ջերմամեկուսացման ու ջեռուցման համակարգեր, վերելակ, հարմարավետ մարզադահլիճ, ինչպես նաև հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

«Դպրոցը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան 2-րդ զանգվածում։ Եռահարկ շինությունը կառուցվել է 1976թ.։ Չնայած, որ դպրոցն ուներ նորագույն տեխնիկայով հագեցած համակարգչային սենյակ, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի կահավորված լաբորատորիաներ, շենքային ոչ սեյսմակայուն պայմաններն այլևս անհնարին էին դարձնում որակյալ կրթության ապահովումը: Ուստի որոշվել է այն հիմնովին քանդել և կառուցել նորը։

Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համատեղ ներդրումով»,- նշել է նա:

Back to top button