ԿարևորՀասարակություն

ՏԻՄ ընտրություններում ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 33,23 %-ը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ՏԻՄ ընտրություններում քաղաքացիների մասնակցության ցուցանիշը՝ ժամը 20։00-ի դրությամբ։

Գյումրիում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24.14%-ը, Գորիսում՝ 50.25 %-ը, Տաթևում՝ 62.66 %-ը, Մեղրիում՝ 59.47 %-ը,  Դիլիջանում՝ 44.00 %-ը, Ֆերիկում՝ 28.62 %-ը, Շամիրամում՝ 25.91 %-ը, Ֆիոլետեվոյում՝ 27.83 %-ը, Տեղ համայնքում՝ 60.64%-ը։ Ընդհանուր առմամբ՝ քվեարկության իրավունք ունեցող 166 հազար 753 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 55 հազար 410 մարդ։ 

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով  հերթական ընտրություններ:

Ցուցադրել ավելի
Back to top button