ԿարևորՀասարակություն

ՏԻՄ ընտրություններում ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 15,97 %-ը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ՏԻՄ ընտրություններում քաղաքացիների մասնակցության ցուցանիշը՝ ժամը 14։00-ի դրությամբ։

Քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից ժամը 14։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 26 627-ը կամ 15,97 տոկոսը:

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով  հերթական ընտրություններ:

Ցուցադրել ավելի
Back to top button