ԿարևորՄիջազգային

Ֆրանսիան նախապատրաստվում է 2024թ-ի Օլիմպիական խաղերին

Ֆրանսիայի իշխանությունները նախատեսել են մինչև Օլիմպիական խաղերի մեկնարկը երկրում ստեղծել ավելի քան 1000 մարզահամալիր: Նպատակ կա մասսայականացնել այն մարզաձևերը, որոնք ընդգրկված են «Փարիզ- 2024»-ի ծրագրում:

Ֆրանսիական մամուլի հրապարակումների համաձայն կկառուցվի շուրջ 3500 հանդբոլի խաղադաշտ, 3×3 բասկետբոլի 500 կորտ, սքեյթ պուրակներ, լողավազաններ, ճապոնական մարտարվեստների ասպարեզներ և այլն:  

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և կառավարությունը կաջակցեն նախաձեռնության իրականացմանը: Միայն շինաշխատանքների համար կծախսվի 250 միլիոն եվրո:

Ծրագրի մասին  հայտարարվել է  ֆրանսիացի  օլիմպիականների մեծարման  արարողության ժամանակ: 

Կառավարության ներկայացուցիչները աշխատանքային այցեր  են կատարել առաջիկա օլիմպիական խաղերի մրցավայրեր: Նրանք եղել  են օլիմպիական ավանի   տարածքում, ջրային մարզաձևերի կենտրոնի շինարարությունում, «Փարիզ-2024»  կազմկոմիտեի կենտրոնակայանում և էլի մի քանի համալիրներում:

Back to top button