ԿարևորՀասարակություն

Եկեղեցու գանձանակից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

Հոկտեմբերի 15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կողբ համայնքի վարչական տարածքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գողացել են գումար:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված Նոյեմբերյան համայնքի 31-ամյա բնակիչը տվել է խոստովանական բացատրություն, որ հոկտեմբերի 13-ին գանձանակից գողությունը կատարել է ինքը:

Նախապատրաստվում են նյութեր:

Back to top button