Ժամանակի վկան

Հուսով եմ հետք թողնել ու դպրոց ձևավորել․ Գարեգին Եղոյան․ «Ժամանակի վկան»

«Արքկոպ» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր և գլխավոր ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության անդամ Գարեգին Եղոյանը ծնվել և սկզբնական կրթությունն ստացել է Գյումրիում։ Լինելով ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի որդին, մանկուց շփվելով ճարտարապետության գաղտնիքներին, գիտակցական կյանքի ձևավորման կարևոր փուլերը Գյումրու քաղաքային հարուստ ճարտարապետական միջավայրում անցկացնելով, մասնագիտական ընտրություն կատարելիս` չտատանվեց՝ արդեն հարազատ դարձած արվեստի բնագավառն ընտրելով որպես կյանքում անվերջ պրպտումների ուղի։

Առաջին, երկար սպասված պատվերը 1988-89 թթ․ դարձավ նոր ծրագրերի մեկնարկ։

«Արքկոպ» ճարտարապետական գրասենյակ-արվեստանոցի հիմնադրումն անկախ գործունեություն սկսելու և ինքնուրույն նախագծերով հանդես գալու լավագույն հնարավորությունն էր։ Գրասենյակ-արվեստանոցն զբաղվում է բնակելի և հասարակական շենքերի, շինությունների, ինչպես նաև ներքին հարդարման նախագծումով:

Հեղինակ՝ Գարեգին Եղայոն

Հայաստանին համահունչ, միջավայրին հարազատ՝ սա Գարեգին Եղոյանի ճարտարապետության ոճն է՝ իր իսկ մեկնաբանությամբ։ Այն տարբերվող է, ինքնատիպ, ու արդեն հետևորդներ ունեցող։

Պահպանելով հինը՝ կառուցել նորը, ինչպես, որ մոլորակի վրա մարդիկ ապրում են միասին, այնպես էլ հինն ու նորը միմյանց փոխլրացնելով՝ ներդաշնակորեն զարգանան։ Թերևս սրանք են այն նոր միտումները, որոնք գծագրվում են համաշխարհային ճարտարապետության ժամանակակից ուղղություններով։

Իսկ, արդյո՞ք, մենք Հայաստանում պահպանում ենք հինը և, կամ, ինչպե՞ս ենք վարվում մեր տաղանդավոր ճարտարապետների թողած հարուստ ժառանգության հետ։

Հայաստանյան ժամանակակից ճարտարապետության ներկայիս վիճակն ունի մի շարք պատճառներ։

Ճարտարապետը խիստ բնորոշումներ տվեց նաև Հայաստանում՝ հայկական ճարտարապետության անվան տակ կառուցվող շենքերին։ Սակավաթիվ նորակառույց շինություններ կան, որոնք կարելի է դասել ավանդական ճարտարապետության շարքին։

Իսկ ի՞նչ նյութերով է սիրում աշխատել Գարեգին Եղոյանը, երբ ստեղծում է իր ուրույն ճարտարապետությունը։

Զրույցը հանգեց երկնաքերերի խնդրին․ կառուցե՞լ, թե՞ ոչ։ Այս է խնդիրը նաև այսօր։ Չնայած, որ Հայաստանը երկրաշարժային գոտում է, սակայն Գարեգին Եղոյանը լավատես է երկնաքերերի հարցում։

Օտար պատվիրատուներին ու ցուցադրությունների մասնակիցներին հետաքրքիր հայ ճարտարապետը փորձում է միշտ հանդես գալ նորովի։

Ճարտարապետի պրպտումների ու նորորովի ներկայանալու ևս մեկ առիթ էր նրա առաջնեկ գրքի լույս ընծայումը 2018 թվականին։ Յուրահատուկ դիզայնով «Հայաստանի ժամանակակից առանձնատները» գիրքը հրատարակեց գերմանական “DOM Publishers” հեղինակավոր հրատարակչատունը։

Գերմանական հրատարակչության պահանջով գրքում ընգրկվեց ընդամենը 10 առանձնատուն։ Ճարտարապետը կրկին նորույթ կիրառեց՝ գրքի կազմը երեսապատելով հայկական տուֆով։

Իր երկրպագուներին անակնկալներով մշտապես զարմացնող ճարտարապետն այս անգամ կրկին նորություն ունի։

Հաղորդումն ավարտում ենք Գարեգին Եղոյանի՝ հայաստանյան ճարտարապետական հանրույթին ուղղված մաղթանքով։

Ցուցադրել ավելի
Back to top button