ԿարևորՄշակույթ

Համերգ՝ նվիրված Ստեփան Շաքարյանի հիշատակին

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19:30-ին, Ճարտարապետների միության շենքում կանցկացվի Հայաստանի պետական ջազ նվագախմբի հատուկ համերգը՝ նվիրված կոմպոզիտոր և դաշնակահար Ստեփան Շաքարյանի հիշատակին:

Ստեփան Շաքարյանը 90-ամյա հայկական ջազի ավագ սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր: Երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ջազային ստեղծագործությունները և մշակումները:

«Ստեփան Շաքարյանը անկրկնելի, ինքնատիպ, ստաղծագործող հայ է, նվիրյալ մասնագետ, հայրենասեր: Եվ մենք ևս մեկ անգամ պետք է վերագնահատենք Շաքարյան ստեղծագործողի ավանդը»,- նշում է ջազ նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցը:

Ցուցադրել ավելի
Back to top button