ԿարևորՏնտեսական

«Արկոլադ» ընկերությանը շուրջ 24 մլն դրամ դրամաշնորհ կտրամադրվի

«Արկոլադ» ընկերությանը շուրջ 24 մլն դրամ դրամաշնորհ կտրամադրվի, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

«էկոնոմիկայի նախարարությունում իրականացվող ՀԳՌԿՄ 2 ծրագրի «Շոկոլադապատ չրերի արտադրության, չրերի վերամշակման և արտահանման ծավալների ավելացում» ենթածրագրի շահառու «ԱՐԿՈԼԱԴ» ընկերությանը ծրագրի շրջանակներում կտրամադրվի 23,890,000 ՀՀ դրամ դրամաշնորհ:

Ենթածրագրի հիմնական նպատակն է ընդլայնել արտադրական հզորությունները նոր սարքավորումների ձեռքբերման և նոր համակարգերի ներդրման միջոցով։

Ենթածրագիրը դեռ իրականացման ընթացքում է, սակայն ակնկալվող արդյունքներն արդեն տեսանելի են։

Ներկայումս «ԱՐԿՈԼԱԴԻ» արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ղազախստան և ԱՄՆ»։

Ցուցադրել ավելի
Back to top button