Էկոսֆերա

«Որդան կարմիր» արգելավայրը՝ կենդանիների արոտավայր․ «Էկոսֆերա»

«Որդան կարմիր» արգելավայրը ցանկապատված չէ։ Այստեղից էլ ծագում են արգելավայրի բոլոր խնդիրը։ Մասնավորապես՝ խոշոր եղջերավոր կենդանիների համար` ծառայում է արոտավայր։

«Որդան կարմիր» արգելավայրի խնդիրներն ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր նույնն են, չնայած գործ ունենք բացառիկ մի տարածքի հետ։ Արազափի համայնքապետ Մանվել Հարությունյանը խոստովանում է. «Արգելավայրում ոչինչ չի փոխվել։ Նույն անտեր վիճակում է արգելավայրը, ոչ ցանկապատ կա, ոչ մի բան, ոչ էլ մարդ է գալիս։ Ոչ մի անգամ չենք տեսել, որ մարդ գա՝ նույնիսկ գիտական նպատակներով»։

«Որդան Կարմիր» արգելավայրը ցանկապատված չէ, ինչից էլ ծագում են հիմնական մյուս` այդ թվում որդան կարմիր միջատի և նրա կերաբույսի պահպանության խնդիրները։

«Որդան կարմիր» արգելավայրը ստեղծվել է 1987 թվականին, գտնվում է Արմավիրի մարզում՝ Արգավանդ, Արազափ և Ալաշկերտ գյուղերի միջև` 219 հա տարածքում։ Այստեղ պահպանության տակ են որդան կարմիր միջատը և նրա հիմնական կերաբույսերը՝ որդանխոտը և հարավային եղեգը։ Հազարամյակներ շարունակ որդան կարմիրի միջատներից ստացել են ամբողջ աշխարհում հայտնի կարմիր ներկանյութը` որդան կարմիրը: Այն լայնորեն օգտագործվել է բժշկության մեջ որպես շաքարախտը բուժելու, ջերմիջեցնող կամ հակաբորբոքային միջոց է։

Աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին միջատը դուրս է գալիս հողի երես՝ բեղմնավորման համար, և այս փուլում առավել քան կարևոր է նրա և կերաբույսի պահպանությունն ապահովելը։ ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանի հետ զրուցեցինք արգելավայրին առնչվող խնդիրների և պահպանության մասով տարվող աշխատանքների մասին։

Back to top button