ԿարևորՀասարակություն

Տեսական և գործնական պարապմունքներ՝ բանակային միջոցառումները համակարգված լուսաբանելու նպատակով

Տեղեկատվական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, բանակային միջոցառումները համակարգված լուսաբանելու նպատակով հոկտեմբերի 13-14-ը զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի հետ անցկացվել են մասնագիտական,  տեսական և գործնական պարապմունքներ:

ՀՀ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Գևորգ Ալթունյանը,  ԶՈւ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանն ու այլ բանախոսներ ներկայացրել են մասնագիտական գործունեությանն առնչվող առաջնահերթությունները, խոսել առկա խնդիրների, զորամիավորումների և զորամասերի գործունեության լուսաբանման առանձնահատկությունների մասին, սահմանել առաջիկա անելիքները։

Պարապմունքների ավարտին մասնագիտական խմբերի զինծառայողները հանձնել են ստուգարքներ։

Ցուցադրել ավելի
Back to top button