ԿարևորՀասարակություն

Վիրավոր զինվորների վիրահատությունները հաջող են անցել. Ա. Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ եղել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ու Հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ երեք վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել: 

«Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար»,- ֆեյսբուքի էջում գրել է Բեգլարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button