ԿարևորՍպորտ

«Սևան» ակումբի ներկայացուցիչները բռնություն են կիրառել ՀՖՖ-ի պատվիրակի և մրցավարների նկատմամբ

«Սևան» ակումբի ներկայացուցիչները բռնություն են կիրառել ՀՖՖ-ի պատվիրակի եւ մրցավարների նկատմամբ։ Այս մասին պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա»-«Սևան» հանդիպումից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ: 

ՀՖՖ-ն անմիջապես հետաքննություն է սկսել՝ միջադեպի մանրամասները պարզելու համար, հարուցվել է կարգապահական վարույթ: Միջադեպի մասին տեղյակ են պահվել նաև ոստիկանները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետամուտ է լինելու, որ հանդիպման սպասարկող անձնակազմի նկատմամբ բռնություն կիրառողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-նշվում է հաղորդագրությունում:

Այս խաղում 2-1 հաշվով հաղթանակ է տարել  «Նոան»։

Ցուցադրել ավելի
Back to top button